Համագործակցության պայմանագիր Վրաստանի ջրային տնտեսության ինստիտուտի հետ

Երևանի տեխնոլոգիական ինստիտուտի և Վրաստանի տեխնիկական համալասարանի Ցոտնե Միրցխուլավայի անվան ջրային տնտեսության ինստիտուտի միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր: Կողմերը պայմանավորվել են իրականացնել միջազգային հետազոտական ծրագրեր, կազմակերպել համատեղ սեմինարներ, ջրային համակարգերի բնագավառում, իրականացնել ուսանողների փորձուսուցում և ուսումնական ծրագրեր:

Համաձայնագիրը ստորագրել են Երևանի տեխնոլոգիական ինստիտուտի տնօրեն Գագիկ Սարգսյանը և Ցոտնե Միրցխուլավայի անվան ջրային տնտեսության ինստիտուտի տնօրեն տ.գ.դ., պրոֆեսոր Գիվի Գավարդաշվիլին:

– Արդեն այս տարի նախատեսում ենք կազմակերպել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի “Ջրային համակարգեր” մասնագիտությամբ առաջատար ուսանողների փորձուսուցման առաջին խմբի գործուղումը Թբիլիսի,- նշեց Երևանի տեխնոլոգիական ինստիտուտի տնօրեն Գագիկ Սարգսյանը:

Պայմանագիրն այստեղ: