Մրցույթ Տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

<<Երևանի տեխնոլոգիական ինստիտուտ>> հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
մրցույթը տեղի կունենա փետրվարի 13-ին: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն: Անհրաժեշտ է նաեւ տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, աշխատանքային օրենսգիրք, կրթության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն եւ այլ իրավական ակտեր): Հավակնորդը պարտավոր է ազատ տիրապետել առնվազն մեկ օտար լեզվի եւ ունենա համակարգչային (առնվազն Word ծրագիր) եւ այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն:   Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը պետք է ներկայացնել ք. Երևան, Արմենակյան 125 հասցեով՝ հունվարի 9-ից փետրվարի 4-ը ներառյալ: Անհրաժեշտ փաստաթղթերն են՝ անձնագիր, սոցիալական քարտ, զինվորական գրքույկ, դիպլոմի պատճենը, ինքնակենսագրություն: